«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դալլաքյանը չի միանա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին

Դալլաքյանը չի միանա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին
13.02.2017 | 12:09

Վիկտոր Դալլաքյանը ասել է, որ իր գլխավորած «3-րդ հանրապետություն» կուսակցությունը դադարեցնում է մասնակցությունը հուշագրին, ըստ որի, Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Արամ Սարգսյանի ՀԴԿ կուսակցությունների հետ ընտրություններին մասնակցելու էին դաշինքով: Հայտարարվել էր, որ դաշինքը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էր առաջնորդելու:


Նախօրեին հեռացել էր ՀԴԿ-ն` բարձրաձայնելով սկզբունքային տարաձայնությունների մասին: Դալլաքյանը չի միանա ձևավորվելիք «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Պատճառների և ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին հարցերին Դալլաքյանը պատասխանելու է ասուլիսում:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ